«Պարզվում ա՝ մեր զինվորի համար պրոբլեմ ա, որ իր վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ». Ն Փաշինյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ բանակում զոհերի ու մահվան դեպքերին: Հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա շեշտեց. «43 օրում մենք ունեցել ենք 10 ոչ մարտական զոհ, վերջին 13 օրում՝ 7 զոհ: Արդյո՞ք այս դեպքերը Ձեր ուշադրության կենտրոնում են»: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսօրվա դեպքից ասեմ, որ մանրամասն զրույց ենք ունեցել ևʹ ՊՆ նախարարի, ևʹ Գլխավոր շտաբի պետի հետ: Ցանկացած դեպք շատ մեծ խնդիր է բոլորիս համար: Ընդհանուր ես իմ տեսակետն ասել եմ՝ մենք պետք է այս խնդրի խորքը հասկանալու համար գնանք մեր բակեր, մեր դպրոցներ և տեսնենք՝ մեր երեխաներն իրար հետ ոնց են շփվում: Մենք բանակում վարտիքի փոխելու խնդիր էինք դրել, դրանք փոխեցինք, լվացքի մեքենաներով ապահովեցինք: Բայց հետո պարզվեց, որ մեր զինվորի արժանապատվության համար պրոբլեմ ա, որ իր վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Եվ եթե հանկարծ նման դեպք տեղի ունենա, ապա դա կարող է ոմանց համար շատ լուրջ խնդիրներ առաջացնել, պարզաբանումների թեմա դառնալ: Մեր խնդիրն է՝ մինչև գենետիկ մակարդակ այդ խնդիրն ախտորոշել: Սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից ա, ես կասկած չունեմ»: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30