Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.

«Ես կորցնում եմ իմ համբերությունը». Հասմիկ Պապյան

247
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 17:20
«Ես կորցնում եմ իմ համբերությունը». Հասմիկ Պապյան

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»:
Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ո՛չ «Լուսավոր», ո՛չ «Բարգավաճ», ո՛չ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին: Բացատրություն եմ պահանջում, ընդ որում հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը...»: