Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.

«Վերահսկողության իսպառ բացակայություն». Ժաննա Ալեքսանյան

255
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 17:10
«Վերահսկողության իսպառ բացակայություն». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ինչ սարսափելի վիճակ է։ Ինչպես կարելի է ամեն օր զինվորի մահվան լուր լսել, այն էլ երեքական կամ երկուական։ Վերահսկողության իսպառ բացակայություն։ Եվ քանի դեռ Պաշտպանության նախարարությունն ու զինվորական իրավապահները դիմադրում և չեն ընդունում արմատապես բանակը փոխելուն, հանցագործությունները բացահայտելուն ուղղված կոչերը, այսպես էլ շարունակվելու է։ Դեպքից գրեթե 5 ժամ անց Քննչական կոմիտեն հրաժարվում է որևէ տեղեկատվություն տրամադրել, անգամ դեպքի վայր քննչական խումբ մեկնել է, թե ոչ։ Բավական է ամեն ինչ կոծկեք, բացեք, հաշվետու և թափանցիկ աշխատեք։ Սա է միակ ձևը բանակը փոխելու»։