Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Արցախում երկու զինծառայող է մահացել

841
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 16:15
Արցախում երկու զինծառայող է մահացել

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ լրացում տարածեց՝ տեղեկացնելով մահացած երկրորդ զինծառայողի մասին՝ Տիգրան Հուսիկի Մխոյան։