Երևան`   +5 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

«Հո Ծառուկյանը հետը վիդեոկամերա չպիտի՞ ման տա». Գևորգ Պետրոսյանը՝ իշխանության հետ գործարքի մասին

135
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 15:25
«Հո Ծառուկյանը հետը վիդեոկամերա չպիտի՞ ման տա». Գևորգ Պետրոսյանը՝ իշխանության հետ գործարքի մասին

Փետրվարի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասել է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսվել է գործող օրենսդրության մի շարք խախտումներով: Նա այն տեսակետն է հայտնել, որ ՍԴ դատավորները ՄԻԵԴ դիմելու դեպքում հաջողության հասնելու մեծ շանսեր ունեն:

Գ. Պետրոսյանը մեկնաբանել է, թե ինչու չեն միանում ԼՀԿ-ին՝ ՍԴ դիմելու համար: Ըստ նրա՝ նախ՝ միանալ-չմիանալը յուրաքանչյուր խմբակցության իրավունքն է, և երկրորդ՝ ինքը ԼՀԿ-ի մոտ ՍԴ դիմելու բուռն ցանկություն չի տեսել:

Դիտարկմանը, թե ոմանք նշում են, որ ԲՀԿ-ն ՍԴ դիմելուց հետ է կանգնել իշխանության հետ քաղաքական առևտրի մեջ մտնելու արդյունքում, ասել է. «Ամեն կարծիք հո իրականություն չի: Այդպիսի տեղեկություն չկա, պարոն Ծառուկյանն արդեն ասել է, որ իշխանության հետ հանդիպում չի եղել, դրանից ավել ի՞նչ պետք էր անել: Հո Ծառուկյանը հետը վիդեոկամերա չպիտի՞ ման տա, որ ասի՝ տեսեք էս ժամին էստեղ եմ եղել»,- հայտնել է Գ. Պետրոսյանը: Նա պնդել է, որ հանրաքվեի վրա ծախսվելիք գումարը պետք է ծախսել սոցիալական խնդիրների վրա և ոչ թե մեկ անձից ազատվելու: «Հրայր Թովմասյանն իր տրանսֆերներով գերազանցել է եվրոպական ամենահայտնի ֆուտբոլիստներին»,- գնահատել է նա: