Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

Պատգամավորն առաջարկում է օրենքով կանոնակարգել Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը

112
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 15:00
Պատգամավորն առաջարկում է օրենքով կանոնակարգել Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Գովազդի մասին» ՀՀ օրենքում առաջարկում է կատարել լրացում, ինչի շնորհիվ օրենքով կկանոնակարգվեն Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը։

«Այս փոփոխությամբ նախատեսվում է մաքրել մեր քաղաքի շենքերի պատերը, հենասյուները, ծառաբները, քաղաքային գույքը քաղաքի արտաքին տեսքն էականորեն փչացնող գովազդներից։

Հարկ է շեշտել, որ այս նախաձեռնությունն առանց մեր քաղաքացիների աջակցության հնարավոր չի լինի ամբողջապես կյանքի կոչել, ուստի խնդրում եմ և հույս եմ հայտնում, որ օրենքի ընդունումից հետո մենք կդադարենք ամենուր հայտարարություններ փակցնելով աղտոտել մեր քաղաքը»,- նշել է նա: