Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ քննարկել է ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակը

269
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 14:25
Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ քննարկել է ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ:

Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին:

Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող տարբեր հարցերի: