Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Քննչական կոմիտեն՝ 27-ամյա ամուսինների մահվան դեպքի մասին

348
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 13:25
Քննչական կոմիտեն՝ 27-ամյա ամուսինների մահվան դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում Շիրակի մարզի երկու բնակիչների՝ ամուսինների մահվան բոլոր հանգամանքները:

2020 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 01:00-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցում գտնվող տներից մեկի լոգարանում հայտնաբերել է Շիրակի մարզի բնակիչների՝ 1993թ. ծնված ամուսինների դիերը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Դեպքի վայրի զննության արդյունքում պարզվել է, որ տան լոգարանում տեղադրված է գազի արագային ջրատաքացուցիչ:

Երիտասարդ ամուսինների մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որին զուգահեռ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է: