Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

«Եթե մոնիթորինգ անենք, կհասկանանք՝ ով է քաղաքական խոսույթն իջեցնում ամենացածր մակարդակին». Անի Սամսոնյան

200
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 13:10
«Եթե մոնիթորինգ անենք, կհասկանանք՝ ով է քաղաքական խոսույթն իջեցնում ամենացածր մակարդակին». Անի Սամսոնյան

«Եթե մոնիթորինգ անենք, կհասկանանք՝ ով է սկսում, ով է բացում թեման, ով է քաղաքական խոսույթն իջեցնում ամենացածր մակարդակին, և ով է քաղաքականությունը խառնում անձնականի հետ». փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանի ելույթին:

Հիշեցնենք, որ Հ. Դանիելյանը, անդրադառնալով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, ասել էր, թե սկզբունքին կողմ է, սակայն երբ հնչում են առաջարկություններ, հարցեր, թե սա հաշվի առե՞լ եք, միանգամից ստանում են պատասխաններ ամբարտավան ձևով: «Պարոն Գորգիսյան, այդքան երիտասարդ եք, որտեղի՞ց Ձեզ այդքան ամբարտավանություն»,- ասել էր Հ. Դանիելյանը:

Ա. Սամսոնյանն ասաց, որ ներկայացված նախագիծը համապատասխան հանձնաժողովում քննարկվել է, իշխող ուժն արել է ողջամիտ առաջարկություններ, որոնք ընդունվել են: Սակայն օրակարգ մտնելուց հետո ինքն այն տպավորությունն է ստացել, որ օրինագիծը չընդունելու քաղաքական որոշում կա: