Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը

238
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 12:35
Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշմամբ՝
1. Ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
2. Հաստատել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝
1) հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: