Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

«ՍԴ որևէ դատավոր ԱԺ չի այցելել». Ալեն Սիմոնյան

98
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 12:30
«ՍԴ որևէ դատավոր ԱԺ չի այցելել». Ալեն Սիմոնյան

«ՍԴ որևէ դատավոր ԱԺ չի այցելել». փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում նման պնդում է արել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Այն հակադարձմանը, թե ԱԺ աշխատակազմից այցի փաստը հաստատել են, Ա. Սիմոնյանն ասել է, թե վստահ չէ, որ նման հանդիպում է եղել:

Ա. Սիմոնյանը նաև այն համոզմունքն է հայտնել, որ սահմանադրական հանրաքվեի «ոչ» ի շտաբ կձևավորվի, եթե անգամ չձևավորվի, օրենքը դրա կարգավորումը տվել է:

Հարցին, թե ինչ կլինի այն դեպքում, եթե հանրաքվեն չկայանա, ԱԺ փոխնախագաը նկատել է, որ դա անկարևոր, տեխնիկական հարց է: