Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

«Ցավում եմ, որ ՔՊ-ական ընկերներս նոր են հասկանում, թե ում էին հայտնի դարձնում». Տ. Մազմանյան

196
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 16:45
«Ցավում եմ, որ ՔՊ-ական ընկերներս նոր են հասկանում, թե ում էին հայտնի դարձնում». Տ. Մազմանյան

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի ֆեյսբուքյան գրառումը. «2016 թվականի դեկտեմբերի 12-ին ստեղծվեց «ԵԼՔ» դաշինքը՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով:
Ստեղծման հենց առաջին օրվանից դեմ եմ եղել այդ դաշինքին, քանի որ դաշինքի կազմում էր էդմոն մարուքյան երևույթը և ինձ շատ լավ ճանաչող ՔՊ-ականները կհաստատեն, որ ես միշտ դեմ եմ եղել ցանկացած պրոցեսի, որտեղ ներկա էր մարուքյանը:
Մարուքյանին շատ լավ ճանաչելու համար ուղղակի պետք էր մասնակցել Վանաձորի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին և վերջ, զանգերի տեղատարափի պակաս չէր զգացվի
- Էդմոնը մեր տղենա չգիտես:

Ու իմացա, թե Էդմոնն ում «տղեն ա»:

Ցավում եմ, որ իմ ՔՊ-ական ընկերները նոր են հասկանում, թե ում էին հայտնի դարձնում, բայց ուրախ եմ, որ հեղափոխությունն իրականացնելուց առաջ արդեն իսկ հասկացել էին և չէին ընտրել 3-րդ ճանապարհը»: