Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

«Ահազանգ եմ հնչեցնում». Արթուր Սաքունց

231
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 00:50
«Ահազանգ եմ հնչեցնում». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահազանգ եմ հնչեցնում և շատ հիմնավոր.

Իրավապահ մարմիններում ոչ միայն շարունակում են գործել կոռուպցիոն սխեմաները, այլև այն իրագործողները դուրս են մղում կոռուպցիայի դեմ պայքարողներին։

Սա լուրջ ահազանգ պետք է լինի քաղաքական իշխանության համար, քանի որ գործ ունենք հակակոռուպցիոն պայքարի դիմադրության հետ, որն ուղղակի ծառայում է համակարգային կոռուպցիայի մերժված ռեժիմի ներկայացուցիչներին։

Պետք է ընդունենք, որ առանց վեթինգի իրականացման, նախկին կոռուպցիոն սխեմաները և նրանց կրողները գտնում են հարմարվողականության և լատենտային գոյատևման հնարքներ»: