Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.

«Իշխանությունը չի ցանկանում, որ հանրաքվեն կայանա. 650 հազար ձայն անհնար է հավաքել». քննարկում՝ հանրաքվեի շուրջ

214
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 00:40
«Իշխանությունը չի ցանկանում, որ հանրաքվեն կայանա. 650 հազար ձայն անհնար է հավաքել». քննարկում՝ հանրաքվեի շուրջ

«Եվրոպական կառույցներն անցել են մեղմ դիվանագիտական լեզուն և նրանց հայտարարություններն արդեն բավականին կոշտ են։ Եվրոպայում հետևում են այս ամբողջ պրոցեսներին և այս ամենը շատ լուրջ հարված է հասցնում Հայաստանի հեղինակությանը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին և հանրաքվեին։

«ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը նշել է, որ իշխանությունն, այնուամենայնիվ, չի ցանկանում, որ ապրիլի հինգին նախատեսված հանրաքվեն կայանա. «Իրենք մաքսիմալ ճնշումներ են գործադրում ՍԴ դատավոր-անդամների վա, որպեսզի նրանք գնան վաղաժամ կենսաթոշակի»,- ասել է Թումանյանը:
Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը նույնպես նույն կարծիքին է. իշխանությունը չի ցանկանում հանրաքվե:

«Կարծում եմ՝ հանրաքվեին իշխանությունը չի հավաքի ձայների այն քանակը, որպեսզի «ԱՅՈ»-ն անցնի։ Եթե անգամ պետական ամբողջ համակարգը լծված լինի այդ գործին, միևնույն է, 650 հազար ձայն անհնար է, որ հավաքվի»,- ասել է նա:

Ապիկյանի խոսքով՝ բացառված չէ, որ կլինեն դատավոր-անդամներ, որոնք չեն դիմանա ճնշումներին և կզիջեն իրենց դիրքերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իշխանությունը չի ցանկանում, որ հանրաքվեն կայանա. 650 հազար ձայն անհնար է հավաքել». քննարկում՝ հանրաքվեի շուրջ