Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.

«Ոչ ոք չի կարողանում ստանձնել «Ոչ»-ը՝ հայհոյանքների տեղատարափի մտավախությունից ելնելով». Ս. Սահակյան

170
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 01:05
«Ոչ ոք չի կարողանում ստանձնել «Ոչ»-ը՝ հայհոյանքների տեղատարափի մտավախությունից ելնելով». Ս. Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է կայանալիք սահմանադրական հանրաքվեին: Հարցին՝ ինչո՞ւ ՍԴ չուղարկվեց այս որոշումը՝ պարզելու համար այդ ընթացակարգերի սահմանադրականությունը, Սահակյանը պատասխանել է.

«Հանրաքվեն նրա մասին է, որ նախկինում ընտրված 7 դատավորները չշարունակեն պաշտոնավարել: Ու բերվում է դրա հիմքերը, որ իրենք հանցագործություններ են կատարել, մասնակցել են այդ հանցագործություններին, նվազագույնըч լռել են, երբ այդ հանցագործությունները կատարվում են: Հիմա, երբ դու ուղարկում ես այդ մարդկանց, որ որոշում կայացնեն՝ կքննվի՞ հարցը, որ իրենք հանցագործ են, թե՞ ոչ, այդտեղ շահերի բախում կա»:

Դիտարկմանը՝ եթե խոսվում է ընտրակեղծիքների մասին, այդ դեպքում ԿԸՀ-ի հարցն ինչո՞ւ չի դրվում, Սուրեն Սահակյանը պատասխանել է. «Ես չգիտեմ, ես պետական կառավարման լծակներին տիրապետողների հետ քիչ առնչություն ունեմ: Ընդհանրապես, կարելի է հարցադրում անել, թե նախկին քաղաքական համակարգն ինչո՞ւ է վերարտադրվում: Ըստ էության, կուսակցության և անձանց փոփոխություն է տեղի ունեցել, մնացած ամեն ինչ՝ զուտ ընթացակարգային, իրավական առումով, նույնն է: Ես չգիտեմ՝ ինչու այդ հարցը չեն դնում, բայց ԿԸՀ-ն այս պահին արմատական բարեփոխումները, որոնք մենք պահանջում ենք, հնարավորություն չունի չթողնելու, իսկ ՍԴ-ն ոչ միայն ունի հնարավորություն՝ չթողնելու, այլև կիրառում է իր այդ հնարավորությունները: Մասնավորապես՝ այդ վեթինգի հարցը երբ մերժեցին, դրանով կառավարող ուժին հնարավորություն տվեցին ասելու, որ իրենք ուզում էին անել, ՍԴ-ն չթողեց»:

Էդմոն Մարուքյանы հայտարարել է, որ ԼՀԿ-ն չի մասնակցելու «Ոչ»-ի քարոզարշավին: Հայտարարությունը, սակայն, իշխանությունը միանշանակ չի ընդունել՝ նշելով, որ

«Չկա այս հարցը լղոզելու ճանապարհ, չկա երրորդ տարբերակ»։

Այս առնչությամբ Սահակյանն ասել է. «Մեզ մղում են դրան, ճամբարներ են ձևավորում, որ հետո դրանք իրար վրա ցեխ շպրտեն, հայհոյանքներով ու լուտանքներով թաղեն միմյանց: Ես ասում եմ, որ այո, Հրայր Թովմասյանը և այն բոլոր մարդիկ, ովքեր մասնակցել են պետության զավթմանը կամ լուռ հետևել են, պետք է հեռանան, բայց այս փուլում, որ «Այո»-ն ակնհայտ մրցակցային դիրք ունի, ոչ ոք չի կարողանում ստանձնել «Ոչ»-ը՝ այդ հայհոյանքների տեղատարափի տակ մնալու մտավախությունից ելնելով, ապա ճիշտ չէ, որ մեկն՝ իր գրառմամբ, կամ Նիկոլ Փաշինյանն՝ իր ԱԺ ելույթով, դավաճաններ և նվիրյալներ ասի: Դա հանրային համերաշխության մթնոլորտը խաթարում է, տեղից էլ այն մի լավ վիճակում չէր, հիմա մի հատ էլ նոր գիծ է քաշվում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ոչ ոք չի կարողանում ստանձնել «Ոչ»-ը՝ հայհոյանքների տեղատարափի տակ մնալու մտավախությունից ելնելով». Ս. Սահակյան