«Սերժ Սարգսյանը, հեռանալով, ևս մեկ «Արթուր Բաղդասարյան» թողեց, հանձին`Մարուքյանի». Ալեն Սիմոնյան
Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հասարակության շրջանում այնպիսի տպավորություն էր, որ «Ոչ»-ի ճամբարում հանդես է գալու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն, հայտարարեց, որ չեն պատրաստում ձևավորել «Ոչ»-ի ճակատ. «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական պրոցեսում չպետք է լինի հակառակ ճամբար։ Այսինքն՝ պետք է լինի միայն «Այո»-ի ճամբար, քանի որ իշխանությանը պետք է, որ ինչ-որ մարդիկ «Ոչ»-ի քարոզչություն անեն, որպեսզի իշխանությունը ոչնչացնի նրանց»,- հայտարարել էր նա: Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Առաջին լրատվականի» եթերում այս առնչությամբ ասել է. «Դա փաստացի նշանակում է, որ պարոն Մարուքյանը և «Լուսավոր Հայաստանը» առաջարկում են և կոչ են անում սաբոտաժի ենթարկել ամենաժողովրդավար պրոցեսներից մեկը՝ հանրաքվեն: Գիտեք, ես, օրինակ, չեմ սիրում Իոսիֆ Ստալինի կերպարը նաև այն բանի համար, որ անգամ մահից հետո նա պատճառ հանդիսացավ շատ մարդկանց ճակատագրերի խեղաթյուրման: Այսօր Սերժ Սարգսյանը, շատ ակտիվ չլինելով քաղաքական դաշտում, տարբեր քաղաքական ուժերի «մահվան» պատճառ է հանդիսանում: Դրա վառ ապացույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է և Էդմոն Մարուքյանը: Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը, հեռանալով, քաղաքական իմաստով ևս մեկ «ՕԵԿ» և ևս մեկ «Արթուր Բաղդասարյան» թողեց դաշտում՝ և այդ դերը, ցավոք, բաժին է հասել «Լուսավոր Հայաստանին» և Էդմոն Մարուքյանին: Կարծում եմ, նա դեռ չի գիտակցել դա, բայց կարող ենք ֆիքսել, որ երրորդ ճանապարհը պարոն Մարուքյանին բերեց քաղաքական մահվան»,- ասել է Սիմոնյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00