Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության համար». Արսեն Թորոսյան

372
Երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ., 21:05
«Մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության համար». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտակա օրերը պատմական են լինելու մեր երկրի առողջապահության և մեր ժողովրդի առողջության համար:

Այս օրերին ընդունվելու է մի որոշում, որի արդյունքները ի հայտ են գալու այն ժամանակ, երբ որոշում ընդունողներին հանրությունը միգուցե և արդեն մոռացած լինի: Եվ այդ գիտակցումից ելնելով էլ, մենք պետք է որոշենք, թե ինչպիսի երկիր ենք ուզում թողնել մեր երեխաներին և թոռներին, ինչպիսի մշակույթ ենք ուզում ձևավորել մեր շուրջը:

Մենք պետք է ընտրություն կատարենք 10-15 տարի հետո ավելի առողջ և տնտեսապես ուժեղ երկիր ունենալու և այսրոպեական, թվացյալ ու կեղծ օգուտի միջև:

Մենք պետք է ընտրություն կատարենք սեփական և դիմացի առողջությունը հարգելու և սեփական եսը շատ կարճատև ամեն ինչից վեր դասելու միջև:

Մնացածի մասին՝ քվեարկությունից հետ»: