Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Լուսանկարներ՝ Ճամբարակ-Աղբերք ճանապարհին տեղի ունեցած վթարից

333
Երկուշաբթի, 10 փետրվարի, 2020 թ., 09:05
Լուսանկարներ՝ Ճամբարակ-Աղբերք ճանապարհին տեղի ունեցած վթարից

Փետրվարի 9-ին, ժամը 16։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին Ճամբարակի ՃՇՇ-ի «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Հ., ծնված 1958թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 600 մ գլորվել ձորը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մարտական հաշվարկով տեղափոխել Ճամբարակի ԲԿ:

Վթար՝ Ճամբարակ-Աղբերք ճանապարհին
Վթար՝ Ճամբարակ-Աղբերք ճանապարհին
Վթար՝ Ճամբարակ-Աղբերք ճանապարհին
Վթար՝ Ճամբարակ-Աղբերք ճանապարհին
Վթար՝ Ճամբարակ-Աղբերք ճանապարհին
Վթար՝ Ճամբարակ-Աղբերք ճանապարհին