Հրապարակվել է Թայլանդում տասնյակ մարդկանց սպանած զինվորի վնասազերծման տեսանյութը
![]() Թայլանդացի ֆոտոլրագրողը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է զանգվածային սպանություն իրականացրած զինվորի վանսազերծման ենթադրյալ պահը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թայլանդի Կորատ քաղաքում զինվորը կրակ էր բացել առևտրի կենտրոնում՝ սպանելով 20 մարդու: Հրապարակվել է նաև տեսանյութ՝ առևտրի կենտրոնի սրահում սպանված մարդկանց տեսարաններով: Սա խոսում է այն մասին, որ չարագործը պատանդներ է ունեցել: Հիշեցնենք, որ «Տերմինալ 21» առևտրի կենտրոնում կրակոցներն սկսվել են փետրվարի 8-ի ցերեկը: Թայլանդական բանակի 32-ամյա զինվորականը սպանել է իր հրամանատարին ու 2 ծառայակիցների, ապա հափշտակել մեքենա ու մեկնել տեղի առևտրի կենտրոն: Ճանապարհին նա կրակել է անցորդների վրա և ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվել այդ ամենը: Վերջին տվյալներով՝ նրա զոհն է դարձել 25 մարդ: 63 մարդ վիրավոր է: Պաշտոնապես իշխանությունները հաստատել են միայն 20 զոհի փաստը: Կրակողին հնարավոր է եղել վնասազերծել միայն տեղի ժամանակով 09:00-ին: |

«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը». ՀՀ ՊՆ, ՔԿ
7017:54
Սևանա լճից դուրս է բերվել 36-ամյա տղամարդու մարմին
11015:24
«Նորից լսել եմ երեկվա ձեր հնչեցրած մտահոգությունները, դրանց մեջ որոշակի լեգիտիմություն կա». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
8310:48
Քենիայում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ
33601:13
«Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի
13700:24
Ուկրինան հարվածել է ռուսական զորքերի կողմից օգտագործվող կամրջին, լոգիստիկ պահեստին, ռազմական տեխնիկայի կենտրոնին
213Երեկ, 19:20
