Բժշկական դիմակների համաշխարհային պաշարները սպառվում են․ ԱՀԿ
![]() Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ անհատական պաշտպանության բժշկական դիմակների համաշխարհային պաշարներն առաջիկա 4-6 ամիսների ընթացքում կսպառվեն: Այս մասին ասված է ԱՀԿ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: ԱՀԿ ղեկավարը նշել է, որ դիմակների և ռեսպիրատորների պահանջարկն ավելացել է 100 անգամ, ինչը 20 անգամ բարձրացրել է դրանց գինը: «Այս իրավիճակը բարդանում է նրանով, որ հիվանդները պաշտպանական միջոցները համատարած, ոչ պատշաճ ու անխնա կերպով են օգտագործում»,- բացատրել է Գեբրեյեսուսը։ Նա ասել է նաև, որ պաշտպանիչ միջոցների սղության պայմաններում դրանցով պետք է ապահովված լինեն նախևառաջ բուժաշխատողները, հետո՝ հիվանդներն ու նրանց խնամողները: Պաշտոնյան կոչ է արել չկուտակել անձնական պաշտպանիչ միջոցներն այնտեղ, որտեղ վարակի հավանականությունը ցածր է: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
