Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

ՄԻԵԴ-ը ճանաչել է ադրբեջանական գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները

373
Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ., 15:00
ՄԻԵԴ-ը ճանաչել է ադրբեջանական գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է 2010-ին ադրբեջանական գերության մեջ մահացած՝ Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի բոլոր խախտված իրավունքները:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել է մարդու իրավունքների կոնվենցիայի երկրորդ հոդվածը, ըստ որի հարգանք չի ցուցաբերվել Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի և դրա հետաքննության գործընթացի նկատմամբ: Սարիբեկյանի խոշտանգման փաստով դատարանն արձանագրել է նաև կոնվենցիայի երրորդ հոդվածի պահանջների խախտում: Եվրոդատարանի վճռի համաձայն, ադրբեջանական կողմը եռամսյա ժամկետում պետք է վճարի 62 հազար եվրոյի փոխհատուցում: Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը: