Կորոնավիրուսը հայտնաբերվել է Չինաստանի բոլոր շրջաններում
2437
Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ., 10:25
![]() 2019-nCoV կորոնավիրուսով վարակի առաջին հաստատված դեպքը գրանցվել է Տիբեթում: Այսպիսով, Չինաստանի բոլոր շրջաններում, ներառյալ նահանգներում, ինքնավար շրջաններում և կենտրոնական քաղաքներում, հայտնաբերվել են վարակի դեպքեր: Այս մասին հաղորդել է Չինաստանի շրջանների առողջապահության ու հիգիենայի հարցերով հանձնաժողովը, գրում է РБК-ն։ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 7711-ի, մահացել է 170 մարդ, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 31-ը, դուրս է գրվել հիվանդանոցներից ընդհանուր առմամբ 170 քաղաքացի, գրում է South China Morning Post-ը: Հոնկոնգի և Մակաոյի հատուկ վարչական շրջաններում, ինչպես նաև Թայվանի նահանգում գրանցվել է հիվանդության հաստատված 25 դեպք՝ 10-ը Հոնկոնգում, 7-ը՝ Մակաոյում և 8 դեպք Թայվանում: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
