Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը մտնում է վերջնական փուլ». Անդրանիկ Քոչարյան

338
Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ., 01:35
«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը մտնում է վերջնական փուլ». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Առաջին լրատվական»-ի եթերում մեկնաբանել է, թե ինչ սկզբունքով են հրավիրվում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կողմից հրավիրյալները. «Հանձնաժողովն ում հրավիրում է, բոլորն էլ կարևոր մարդիկ են, որովհետև մեր ուսումնասիրության առարկան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի խոր և որակյալ ուսումնասիրությունն է, և հանձնաժողովի եզրակացությունները պետք է լինեն անհերքելի: Բացառություն չէր այսօրվա հրավիրյալը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մենք մտնում ենք վերջնական փուլ, և այս փուլում մենք լսելու ենք այն մարդկանց, ովքեր եղել են առաջնահերթ որոշումներ կայացնողներ: Այսօր երեք ժամից ավելի գեներալ գնդապետի հետ ունեցանք մշակված հարցաշարի շրջանակներում շփումներ, և մեզ հետաքրքրող հարցերն ուղղեցինք: Մենք հրավիրում ենք այն մարդկանց, ում արդեն պատրաստ են հարցեր ուղղելու»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե Օհանյանն անցնում է նաև Մարտի 1-ի գործով, Քոչարյանն ասել է. «Դա ոչ մի նշանակություն չունի: Քննիչ հանձնաժողովը ուսումնասիրում է 2016թ. ապրիլին տեղի ունեցած դեպքերը, և մենք այնպիսի օրերի ենք նախատեսում կանչել, որ այդ օրերին Մարտի 1-ի գործով դատ տեղի չունենա: Պարոն Օհանյանը հաճույքով ընդունեց մեր հրավերը»

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: