Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.

«Եթե այս իրավիճակում Հրայր Թովմասյանը թողնի այդ պաշտոնը, նրան կսպանեն». Անդրիաս Ղուկասյան

284
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 23:25
«Եթե այս իրավիճակում Հրայր Թովմասյանը թողնի այդ պաշտոնը, նրան կսպանեն». Անդրիաս Ղուկասյան

«Այսօր հինգերորդ շարասյան ղեկավարը Նիկոլ Փաշինյանի թույլ տված սխալներն օգտագործում է այս իշխանությունների դեմ: Քոչարյանն ազատություն է ուզում, և դա ստանալու համար նա պետք է իրեն դնի քաղբանտարկյալի տեղ և իր վրա ուշադրություն գրավի»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Կարո Եղնուկյանը:

Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանն, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասել է, որ մոտենում է ՄԻԵԴ-ի եզրակացության ժամանակը, և այս խմորումները փոխկապակցված են նաև դրա հետ. «Սա քաղաքական ֆոն ստեղծելու փորձ է՝ իրավիճակին զուգահեռ, որպեսզի ՄԻԵԴ-ը Քոչարյանին մեղսագրված հոդվածը ճիշտ չհամարի… Բարդ դիլեմայի առաջ են կանգնելու քննիչները: Իրադարձությունների սրվածությունը նաև քաղաքական դաշտում պետք է արտապատկերում ունենա, և Քոչարյանը իր հարցազրույցը պիտի կցի իր հերթական բողոքին՝ ասելով, որ ինքը քաղաքական գործիչ է»,-ասել է նա:

Անդրադառնալով ՍԴ նախագահի հարցազրույցին, որտեղ նա ասում էր, թե մինչև վերջ գնալու է՝ Անդրիաս Ղուկասյանը նշել է. «Իմ կարծիքով՝ Հրայր Թովմասյանը չի կարող հիմա հրաժարական տալ, որովհետև «դրույքաչափերը» շատ բարձր են՝ հնարավոր է, որ մահապատժով են նրան սպառնում, եթե այս իրավիճակում նա թողնի այդ պաշտոնը, նրան կսպանեն. ռևանշիստներն այդ մարդիկ են»:

Անդրիաս Ղուկասյանը նաև ընդգծել է, որ կարևոր, հանգուցային պետական ատյաններում կան մարդիկ, որոնք ժամանակին ակնհայտորեն համագործակցել են հանցավոր ռեժիմի հետ, և դա իր հետևանքներն է ունենում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: