Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Տասներորդ հանդիպումն է՝ Մնացականյան-Մամեդյարով ֆորմատով. հիմա՝ հարց». Արման Աբովյան

373
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 22:20
«Տասներորդ հանդիպումն է՝ Մնացականյան-Մամեդյարով ֆորմատով. հիմա՝ հարց». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Մի քիչ լրջանանք, ժողովուրդ ջան։ Այսօր Ժնևում տեղի են ունենում Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Սա արդեն, եթե չեմ սխալվում, տասներորդ հանդիպումն է՝ Մնացականյան-Մամեդյարով ֆորմատով։
Տեսեք՝ ինչ է ստացվում, մենք պնդում ենք, որ բանակցային սեղանին չկա որևէ փաստաթուղթ, ադրբեջանցիները համառ պնդում են, որ կա, դրա հետ մեկտեղ այսօր մեկնարկած բանակցությունները պետք է ընթանան բավականին երկար (2 օր, եթե չեմ սխալվում)։
Հիմա հարց. ինչով է պայմանավորված այսքան երկար (դիվանագիտական նորմերով) բուն բանակցությունները և, ի վերջո, մենք ինչի մասին ենք իրենց հետ խոսում։ Հասկանում եմ, որ հարցը այդքան էլ կոռեկտ չի, հաշվի առնելով դիվանագիտության «լուռ» լինելու արվեստը, բայց ի վերջո, ինչն է պատճառը այս երկար «փուլի»։
Իհարկե, նախարարի վերադառնալուց հետո, ես՝ որպես պատգամավոր, անպայման իմ այս հարցադրումները կբարձրաձայնեմ արդեն պաշտոնական գործիքակազմով, բայց դե...»: