Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սեյրան Օհանյանի պարզաբանումները՝ քննիչ հանձնաժողովի նիստից հետո

276
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 17:00
Սեյրան Օհանյանի պարզաբանումները՝ քննիչ հանձնաժողովի նիստից հետո

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով Ազգային ժողովում մասնակցում էր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին, քիչ առաջ զրուցել է լրագրողների հետ. «Համատեղ քննարկման, հաճելի աշխատանքի տպավորություն վաղուց չէի ստացել: Իհարկե, որոշ տեղեկություններ լրացվեցին տարբեր օղակներում՝ և՛ ռազմաքաղաքական, օպերատիվ մարտավարական, որը հետագայում հիմք պետք է հանդիսանա հանձնաժողովի աշխատանքի համար: Իմ տպավորություններն ու եզրահանգումները չեն փոխվել: Բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է, ավելին՝ բանակի ղեկավարության ու ենթակաների շնորհիվ կարողացել ենք հասնել նրան, որ մարտական գործողությունները կանգնեցվեն: Եզրահանգումներ ենք կատարել մի շարք հարթություններում: Ռազմաքաղաքական հարթությունում այն ժամանակ եկել ենք այն եզրահանգման, որ ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի ղեկավարությունը և նրա բոլոր օղակներն ի վիճակի են խաղաղ պայմաններից պատերազմականի անցնել»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: