Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը

740
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 15:40
Վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել են օտարերկրյա 10 քաղաքացիներ: