Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի (լրացված)

252
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 14:05
Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի (լրացված)

Հունվարի 29-ին, ժամը 11:16-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Քիչ առաջ փրկարարները գետից դուրս են բերել Տիգրան Ա-ի (ծնված 1988թ.) դին: