Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մակունցը՝ ՍԴ թնջուկի հանգուցալուծման քայլերի մասին

214
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 11:55
Մակունցը՝ ՍԴ թնջուկի հանգուցալուծման քայլերի մասին

«Իհարկե, հարցը հանգուցալուծվելու է, միանշանակ: Հանգուցալուծումը գտնելու համար արել ենք անհրաժեշտ բոլոր քայլերը, և կլինեն էլի քայլեր, որ կբերեն դրան». հունվարի 29-ին ԱԺ ճեպարզույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս են պատկերացնում ՍԴ իրավիճակի հանգուցալուծումն այն պարագայում, երբ վարչապետի հայտարարությունից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կոշտ դիրքորոշում հայտնեց՝ առ այն, որ «հանգուցալուծում չի լինելու»:

Ճշգրտող հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Լիլիթ Մակունցն ասաց. «Կոնկրետ քայլերը, երբ օրակարգ կբերվեն, մենք դրանք կմեկնաբանենք»: