Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

««Ադեկվատների» հետ կապված դեպքերով կա երկու խնդիր». Դանիել Իոաննիսյան

409
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 19:15
««Ադեկվատների» հետ կապված դեպքերով կա երկու խնդիր». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը, բնականաբար, չի կարող չգործել, երբ ունի ապօրինի զենք-զինամթերք կրելու (կամ պահելու) մասին օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տեղեկատվություն: Բայց «Ադեկվատների» հետ կապված այսօրվա դեպքերով կա երկու խնդիր՝

1. Իշխանության ընդդիմախոսների հետ կապված որևէ գործողություն կատարելիս ոստիկանությունը պետք է հանրությանն առավել հաշվետու լինի (տա պարզաբանումներ, ներկայացնի մանրամասներ և այլն): Հակառակ դեպքում մարդկանց կողմից այդ գործողությունը կարող է ընկալվել որպես քաղաքական հետապնդում:

2. Բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի (այդ թվում՝ հատակին պառկեցնելով արտահայտված) ու հատուկ միջոցների (այդ թվում՝ ձեռնաշղթաների) կիրառումը չի կարող լինել ինքնանպատակ և պետք է արվի բացառապես «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում»: