Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Թող ոմանք փորձեն ապացուցել, որ Միրզոյան Արարատը թմրամիջոց է օգտագործում». Տարոն Չախոյան

367
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 17:50
«Թող ոմանք փորձեն ապացուցել, որ Միրզոյան Արարատը թմրամիջոց է օգտագործում». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի շառ անողների համար հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Հիմա թող ոմանք փորձեն ապացուցել, որ ԱԺ նախագահ Միրզոյան Արարատը թմրամիջոց է օգտագործում:

Հակառակ դեպքում, ամենայն հավանականությամբ, դատարան ներկայացված հակընդդեմ հայցով ստիպված կլինեն սուտ մատնության համար պատասխանատվություն կրել օրենքի ողջ խստությամբ»: