«Մենք իրավական պետությո՞ւն ենք, թե՞ քրեական ենթամշակույթին հատուկ «պանյատներով» ենք խոսում». ՍԴ նախագահ
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, 168 TV-ի եթերում պատասխանելով հարցին, թե արդյոք անձամբ ՀՀ վարչապե՞տն է ղեկավարում իր դեմ արշավը, պատասխանել է. «Չեմ ուզում հավատալ այն հրապարակումներին, որ վարչապետի մոտ եղել է խորհրդակցություն, նա այցելել է կոնկրետ մարմիններ: Շնորհակալ եմ, որ հենց սկզբից իմ հրաժարականը չեն պահանջել, բայց ներողություն եմ խնդրում՝ ինչի իշխանություններն իրավուքն ունեի՞ն իմ հրաժարականը պահանջելու։ Մենք իրավական պետությո՞ւն ենք, թե՞ քրեական ենթամշակույթին հատուկ «պանյատներով» ենք խոսում։ Վախերի մասին. ՍԴ-ն «բոբո» չի, և ՍԴ-ից պետք չէ վախենալ։ ՍԴ-ն բոլորին միայն ու միայն օգնում է։ Վախերի շրջանակն անհեթեթությունների մասին է խոսում», - ասել է նա։ Հարցին, թե ինչո՞վ է ՍԴ-ն սպառնում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը կորցնելուն, Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ քանի դեռ նա ունի մեծամասնություն, իր իշխանությանը որևէ սպառնալիք չի կարող լինել. «Խորհուրդ կտամ հանգիստ մնալ։ ՍԴ-ից վտանգ չկա։ ՍԴ-ն որևէ անձի, պետական շահի դեմ երբեք որևէ որոշում չի կայացնելուլ», -ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36