Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.

«Դատաիրավապահ համակարգը պետք է որակապես և հիմնավոր բարեփոխել». Արթուր Սաքունց

122
Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 21:50
«Դատաիրավապահ համակարգը պետք է որակապես և հիմնավոր բարեփոխել». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առանց ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին դատաիրավական մարմինների գործունեությունը համապատասխանեցնելու նպատակով արմատական փոփոխությունների իրականացման չենք ունենալու հանրային վստահություն նրանց կողմից իրականացվող գործողությունների, ընդունված որոշումների նկատմամբ:

Դատաիրավապահ համակարգը՝ ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն, դատարան, ՊԵԿ՝ հարկային և մաքսային մարմիններ, զինված ուժեր, սահմանապահ ծառայությունը պետք է որակապես և հիմնավոր բարեփոխել:

Ոչ միայն գործունեության ապահովման իրավական նորմերը, այլև կադրերի որակը՝ մարդու իրավունքներին համապատասխան գործելակերպ ապահովելու համար, ինստիտուցիոնալ, տեխնիկական ապահովվածության վիճակը, պառլամենտական, քաղաքացիական արդյունավետ վերահսկողության մեխանիզմները՝ հաշվետու և թափանցիկ գործունեության ապահովման համար, իրավապահ մարմինների սոցիալական և առողաջապահական, բնակարանային, ֆինանսական վիաճկը պետք է բարելավել:

Ի վերջո նշված և այլ ուղղություններով անհրաժեշտ, թեկուզ ծախսատար, երկարատև բարեփոխումների արդյունքում կունենանք հանրային վստահություն և հարգանք վայելող դատաիրավական համակարգ:

Սա անընդհատ գործընթաց է, որի սկիզբը պետք է դրվի հիմա, այս տարի, այլապես ներկայումս այդ մարմինների կողմից իրականացվող որևէ գործողությունների, ընդունված որոշումների նկատմամբ կասկածները, անվստահությունը չի հաղթահարվի:

Հակառակ դեպքում, առնչվելու ենք տարատեսակ մանիպուլիացիաների և շահարկումների համար նպաստող անհեթեթ, վիճելի, անհամաչափ, ոչիրավաչափ գործողությունների, որոշումների մասին վկայող փաստեր»: