Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.

«Առաջիկայում Հայաստան կբերվի ՍՈւ-30-երի նոր խմբաքանակ». Արծրուն Հովհաննիսյան

118
Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 19:10
«Առաջիկայում Հայաստան կբերվի ՍՈւ-30-երի նոր խմբաքանակ». Արծրուն Հովհաննիսյան

Մեր սպայական կազմը դարձել է ավելի պրոֆեսիոնալ, ավելի կրթված, փոխվել է մեր պատրաստվածության աստիճանը, որը բխում է գրագետ հրամանատարական կազմից: Այս մասին Factor TV-ի եթերում հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ՍՈւ-30-երի ձեռքբերմանը և նշել, որ առաջիկայում Հայաստան կբերվի նոր խմբաքանակ. «Պարզ էր, որ մենք չորս-հինգ ինքնաթիռներով չենք բավարարվելու: Ամեն տարի, օրինակ, ձեռք են բերվում հարյուր միավոր ավտոտեխնիկա, կապի համակարգեր, հրաձգային զենքեր»: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով այն կարծիքներին, որ առաջնագծում շարքայինների փոխարեն պետք է ծառայեն պայմանագրային զինծառայողները, ասաց. «Դա բարդ և չհիմնավորված առաջարկ է, շատ ականջահաճո հայտարարություն է: Եթե դրա տակ կա քաղաքական ենթատեքստ… Հեռուստացույցով հայտարարել, որ ճիշտ է ժամկետայիններին առաջնագծից ընդհանրապես հանելը: Դրա տակ ի՞նչ հաշվարկ է դրված, դժվար է ասել: Սխալ է ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Առաջիկայում Հայաստան կբերվի ՍՈւ-30-երի նոր խմբաքանակ». Արծրուն Հովհաննիսյան