Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բաթումիի նախկին քաղաքապետը կդատապարտվի 7 տարվա ազատազրկման

246
Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 16:05
Բաթումիի նախկին քաղաքապետը կդատապարտվի 7 տարվա ազատազրկման

Բաթումիի նախկին քաղաքապետ Գիորգի Էրմակովը կդատապարտվի 7 տարվա ազատազրկման: Նույն գործով ձերբակալված Բաթումիի քաղաքապետարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արչիլ Վանաձեն անմեղ է ճանաչվել: Եվ մեկ նախկին պաշտոնյա Էգրասլան Լոմիձեն ազատազրկման կենթարկվի 6 ամսով:

Հիշեցնենք, նախորդ տարի Բաթումիի նախկին քաղաքապետը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բյուջեից փողերի լվացման և աշխատանքային լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել էին: Գործը վերաբերում է Բաթումիում «Էժան տուն» նախագծին, որն այդպես էլ չի իրականացվել, փոխարենը նախապես բյուջեից վերցվել է ավելի քան 1 միլիոն լարի, հայտնում է aliq.ge-ն: