Հրայր Թովմասյանի ուղերձը
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այս խորհրդանշական օրը ոչ միայն լավ առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու և շնորհավորելու մեր բոլոր զինծառայողներին՝ զինվորներին, սպաներին և գեներալներին, այլև վերհիշելու Արցախյան գոյամարտի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր երկրի անկախության և ազատության համար պայքարի ողջ փառահեղ տարեգրությունը, որի ամեն մի դրվագը հպարտության և հերոսության յուրօրինակ դրսևորում է։ Հայկական բանակը մեր ժողովրդի պայքարի և միասնական ջանքերի արդյունքն է, որի ամեն մի նոր հաջողության մեջ ամփոփված են մեր համազգային իղձերը, ժողովրդավար և օրենքի գերակայության երկիր ունենալու ձգտումները: Այս օրը տոն է դարձել մեր ժողովրդի զավակների կյանքի գնով։ Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած մեր ժողովրդի քաջարի զավակներին։ Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող մեր զինվորների ու սպաների շնորհիվ: Ուժ և խաղաղ ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինծառայողներին։ Աստված ձեզ պահապան, տղե՛րք»: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30