Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արման Բաբաջանյանին տեղավորել են «էլիտար թաղամասում». «Հրապարակ»

433
Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 10:10
Արման Բաբաջանյանին տեղավորել են «էլիտար թաղամասում». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ դահլիճի աջ թևում, որտեղ ԲՀԿ-ականների աշխատասենյակներն են, նոր «տաբլիցա» է հայտնվել՝ «Արման Բաբաջանյան»։ «Լուսավոր Հայաստանից» պոկված «անկախ» պատգամավորը, որը ԲՀԿ-ականների հետ «քրեական ենթամշակույթի» հետ կապված խնդիրներ ունի, այժմ նստում է ԲՀԿ-ի «կողքին»․ փաստորեն, նրան տեղավորել են «էլիտար թաղամասում» (դահլիճին մոտ սենյակներն այդպիսին են համարվում)՝ ԲՀԿ ֆրակցիային կից: Ի դեպ, Գևորգ Պետրոսյանի և Արման Բաբաջանյանի սենյակները դեմդիմաց են: Իսկ սենյակը, որտեղ այժմ նստում է Բաբաջանյանը, նախորդ գումարման ԱԺ-ում պատկանում էր հենց Գևորգ Պետրոսյանին։ «Ուզում են քաշի ջանը»,- կատակեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ թերթի համարում: