«Դատապարտելի են նաև սխալված երիտասարդի վրա անմարդկային այս հարձակումները». Գայանե Մելքոմ Մելքոմյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ մեր ընդդիմադիր գործընկերները, մեկը մյուսին հերթ չտալով, քննադատում էին մեր խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանին՝ արդեն տխրահռչակ գրառման համար: Ասում էին՝ ատելության խոսքն անընդունելի է, անբարոյական է: Բայց արի ու տես՝ այսօր, երբ մեր խմբակցությունը դատապատող հայտարարությամբ հանդես եկավ և Հենրիկը, պատասխանատվություն ստանձնելով, ներողություն խնդրեց ու վայր դրեց մանդատը, մեր նույն գործընկերներն այլևս հետաքրքրված չեն թեմայով, անցել են այլ հարցերի՝ իրենց գրառումների տակ թողնելով Հենրիկի ու մեր խմբակցության հասցեին դեռ շարունակվող, հայհոյախառը մեկնաբանությունների մի ամբողջ շարան: Նրանք ամեն առիթով դժգոհում են իրենց հասցեին սոցցանցերում գրվող հայհոյանքներից, մեզ մեղադրում դա իբր խրախուսելու մեջ, բայց արի ու տես, որ առանձնապես մտահոգված չեն հենց իրենց իսկ պատերին իրենց գործընկերների հասցեին ուղղված հայհոյանքով ու բռնության խոսքով: Եվ սա առաջին անգամը չէ... Չէ, ձեզ ատելության խոսքը չի հետաքրքրում, ձեզ դուք և ձեր քաղաքական շահն է հետաքրքրում: Ինչպես դատապարտելի են ընտանիքի թիրախավորումն ու բռնության որևէ դրսևորում, այնպես էլ՝ թեկուզ մեծապես սխալված երիտասարդի վրա անմարդկային այս հարձակումները, նրան հայհոյանքի ու սպառնալիքների թիրախ դարձնելը»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00