Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Բարոյական կարմիր գծերի ոտնահարումը քայքայում է հասարակությունը». Արման Աբովյան

260
Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 22:40
«Բարոյական կարմիր գծերի ոտնահարումը քայքայում է հասարակությունը». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Երբ ինձ ասում են, որ «ատելություն չկա» և ատելության թեման հատուկ ներքաշվում է դաշտ՝ նեղ քաղաքական դիվիդենտ շահելու համար, ես ուղղակի ապշում եմ, քանի որ ատելությունը և անհանդուրժողականությունն այն չէ, երբ մարդիկ փողոցներում դանակով միմյանց վրա են հարձակվում, ատելությունն առաջին հերթին բարոյական կարմիր գծերի ոտնահարումն է, որը անխուսափելի քայքայում է հասարակությունը։ Նամանավանդ, երբ ատելությունը տարածվում է ընտանիքի անդամների վրա...Երեխաները, ընտանիքն այն սրբությունն է, որը ցանկացած դեպքում պետք է դուրս մնա տարատեսակ քաղաքական բախումներից։ Մի հարց. բա որ ինչ-որ մի աննորմալ ոգևորվի «վրա տալու» կոչերից և վնաս տա մարդկանց, ո՞վ է պատասխան տալու:
Շատ կարևոր մի պահ. մենք կարող ենք հազար անգամ դատապարտել ստեղծված իրավիճակը, բայց եթե մենք պայքարենք հետևանքների դեմ՝ անտեսելով ատելությունը գեներացնող պատճառները, ապա կկանգնենք շատ լուրջ և վտանգավոր զարգացումների առջև»: