«Վանեցյանի զանգից հետո հետևից գրկախառնության արժանացա Հրայր Թովմասյանից»․ Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջարկում է հրաժարական տալ: Այս մասին Թովմասյանն ասել է «Ազատություն» ռ/կ-ի եթերում: «Եթե ինքն իրոք Հայաստանի Հանրապետությունը սիրում է, կարծում եմ ճիշտ կլինի, որ մեզ բազմաթիվ մեղքերի մեջ մեղադրող տեքստ գրի և հրաժարական տա, և հանգիստ թողնի Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,- ասել է Սիմոնյանը: Նա եթերի ընթացքում պատմել է, որ նախորդ տարվա սկզբին զանգ է ստացել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանից, ով ասել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ամեն կերպ պատրաստ է աջակցել. «Ասաց՝ Թովմասյանը մի բան է խնդրում, որ Ալենին ասեք իմ հետ կապված քիչ խոսի»»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ հեռախոսազրույցի ընթացքում տպավորություն է ունեցել, որ Վանեցյանի կողքին ուրիշ մեկն էլ է եղել: Նրա խոսքով՝ հեռախոսազրույցից մեկ-երկու օր անց իրեն հանդիպել է Հրայր Թովմասյանը. «Թումանյան փողոցում ես հետևից գրկախառնության արժանացա և ի զարմանս ինձ՝ դա Հրայր Թովմասյանն էր: Նա շատ լայն ժպիտով (թերևս մենք շփումներ չենք ունեցել), ինձ հարցրեց. «Նորմա՞լ ա հիմա ամեն ինչ»: Հասկացա, որ դա մեր փաստացի խոսակցության շարունակությունն էր»,- ասել է Սիմոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36