Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները կհրապարակվեն հունվարի 29-ին

273
Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 17:30
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները կհրապարակվեն հունվարի 29-ին

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկությունը կհրապարակվի հունվարի 29-ին.

. Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության 2020-ի հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» N 42-Ն որոշմամբ 2020-ի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020-ի փետրվարի 1-ը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկատվությունը նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի առաջիկա շաբաթվա առաջին աշխատանքային օրը՝ ս.թ. հունվարի 29-ին»։