Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ջինը շշից այլևս բաց է թողնված». Նաիրա Զոհրաբյան

295
Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 12:10
«Ջինը շշից այլևս բաց է թողնված». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ, սիրո և հանդուրժողականության աննախադեպ այս մթնոլորտում, ոմն ավագանի, ում ձայնը, պարզվեց՝ մինչ այս որևէ մեկը չէր լսել, «ֆաս» հրահանգ տվեց Հրայրի երեխայի վրա։ Ու ինձ համար կարևոր չի թիրախ ում են դարձնում՝ Նիկոլի աղջկա՞ն, իմ աղջկա՞ն, թե Հրայրի կամ այլ մեկի երեխային։
Էդ «ֆաս» տվողն էնքան վստահ է եղել, որ ամեն օր պարարտորեն ջրվող էս ատելության գաղջում հաստատ լինելու են իր «ֆասից» ոգևորված նախակենդանիներ, որ անցնելու են գրոհի, էնքան վստահ է եղել, որ ատելության էս պարահանդեսում ինքը մենակ չի, որ հպարտ «քսի» է տվել։ Լավ է, որ այս անգամ թիմն ադեկվատ արձագանքեց ու սա երևի թե ոնց պատահական հայտնվել է, էդպես էլ կանէանա։ Բայց դրանից մենք էս խնդիրը չենք լուծելու, քանի դեռ կան գործիչներ, ովքեր համառորեն «աչոկ» են հավաքում հանրության մի հատվածի ամենացածրակարգ բնազդների և իմպուլսների վրա։
Ջինը շշից այլևս բաց է թողնված, ու միայն ժողովուրդը, ով միշտ, ամենասահմանային պահերին կարողացել է սթափվել, էս ատելության գեներացիան կարող է կանգնեցնել։
Սիրելիներս, հարազատներս, թույլ մի տվեք, որ ձեզ մանիպուլյացնեն ու ուղղորդեն արդեն ընտանիքի ու երեխաների վրա։
Վաղն այդ երեխայի տեղում կարող է լինել ձեր զավակը։ Մերժեք ատելությունը, նեգատիվն ու չարությունը։ Ես հավատում եմ ձեր հավաքական իմաստնությանն ու բարությանը»։