Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Փաստորեն, խոստովանություն արեց». Վահագն Թևոսյան

490
Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 04:05
«Փաստորեն, խոստովանություն արեց». Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրիչի պատմության շուրջ առաջացած համատարած խինդ ու ծիծաղի արանքում հիմնականում աննկատ մնացին այն խումբ մարդիկ, որոնք սկսեցին «ապացուցել», թե վարչապետը ստում է կամ չափազանցնում: Այդ, ինչ խոսք, խելացի ու տեղյակ մարդիկ հասկանում են, որ գրառումն ավելի խորն ու հետևանքային ազդեցություններ է ունենալու կոնկրետ մարդկանց հոգեվիճակի ու վստահության վրա, քան էս կարճաժամկետ թռի-վռին: Կոնկրետ մեկի վրա դա ազդեցություն ունեցավ անմիջապես, ու նա, փաստորեն, թվիթերում խոստովանություն արեց»: