Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Միջադեպը կքննվի Վերահսկող հանձնաժողովում». Կարո Ղուկասյան

359
Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 10:35
«Միջադեպը կքննվի Վերահսկող հանձնաժողովում». Կարո Ղուկասյան

ՔՊԿ վերահսկող հանձնաժողովի անդամ Կարո Ղուկասյանը գրել է. «Սիրելի հայրենակիցներ։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ, «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի Վերահսկող հանձնաժողովում:

հ.գ. Հարգանքներով ՔՊԿ վերահսկող հանձնաժողովի անդամ Կարո Ղուկասյան»։