Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կամ Նիկոլը պետք է մորթի, կամ Նիկոլին են մորթելու». Սյուզաննա Սիմոնյան

350
Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 13:05
«Կամ Նիկոլը պետք է մորթի, կամ Նիկոլին են մորթելու». Սյուզաննա Սիմոնյան

ՀԽ մամլո նախկին քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր մի վերնագիր տեսա ու կորցրի: Ասում էր կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում: Հիմա իսկը այդ վիճակին ենք հասել: Կամ Նիկոլը պետք է մորթի, կամ Նիկոլին են մորթելու: Սա երկար չի կարող շարունակվել: Այս իրավիճակը օրեցօր մաշեցնում է ձեռքբերումները: Ժողովուրդը կորցնում է իր հույսն ու հավատը: Այսպես շարունակվելու դեպքում կանգնելու ենք ազգային ապատիայի առջև: Իսկ դա ամենավտանգավորն է, քանի որ ապատիայի դեպքում ժողովուրդը կորցնում է նույնիսկ ինքնապաշտպանական բնազդը և դառնում է թույլ և անտարբեր»: