Չինաստանում նոր տիպի թոքաբորբով մահացածների թիվը հասել է 80-ի
![]() Չինաստանում նոր տիպի թոքաբորբի զոհերի թիվը հասել է 80-ի, իսկ կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 2700-ը, հայտնում է South China Morning Post պարբերականը՝ հղում անելով Չինաստանի շրջանների առողջապահության ու հիգիենայի հարցերով հանձնաժողովների հրապարակած հաղորդագրությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 2․4 հազար վարակվածի մասին: Պաշտոնական տվյալներով՝ վարակների կեսից ավելին (1052) հայտնաբերվել է Հուբեյ նահանգում, որը համարվում էր հիվանդության տարածման սկզբանական կենտրոնը: Երկրորդ ցուցանիշը գրանցվել է Չժեցզյան նահանգում (104 դեպք), Գուանդունում (98) և Հենանում (83): Նոր տիպի թոքաբորբով վարակվելու դեպքեր գրանցվել են երկրի գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում՝ Պեկինում (51) ու Շանհայում (40): Միացյալ Նահանգներում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է հինգի, հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
