Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքում ՀՀ առնվազն 3 քաղաքացի կա

475
Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 21:30
Կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքում ՀՀ առնվազն 3 քաղաքացի կա

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել. «Հայտում ենք, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար»։