Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Գրչի թեման շաքարով կտրելով՝ հիշեցնեմ». Ռուբեն Մեհրաբյան

334
Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 04:15
«Գրչի թեման շաքարով կտրելով՝ հիշեցնեմ». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ ՍԴ շենքը զավթած անձը նաև լպրծուն ու յազվա քիսաչի է, զարմանալու բան չկա։ Զարմանալի կլիներ, եթե քիսաչի չլիներ, գյադա չլիներ։
Իհարկե, դա ահավոր զզվելի պահվածք է, մենք դա տեսել ենք դեռ 1997-98-ից, թե ինչպես էին կոլեկտիվ հայտերով քծնում մի ազկոմկուսի ստահակ պարտկոմի, իրեն կից խաժամուժով, որին բերել էին գլխներիս, ինչ է թե՝ իրար հետ լեզու չէին գտնում:
Քիսաչի-ակադեմիկոսներ, քիսաչի-դերասաններ, քիսաչի-«քաղաքական գործիչներ», քիսաչի-գրող-բանաստեղծներ, քիսաչի-բիզնեսմեններ։ Մտքի քիսաչի, գրչի քիսաչի, փողով քիսաչի, գործով քիսաչի, հոգով քիսաչի։ Երկրում բռնապետությունը սկսվում է ագրեսիվ մարտնչող քիսաչիությունից, ինչին էլ հասավ այդ անինքնասեր օղռաշների խառնիճաղանջ կոնգլոմերատը, և դա քսան տարի տևեց։
Սակայն, ՔրՕր-ով բուն քիսաչիության մեջ հանցակազմ չկա։ Այն, որ պետությունը զավթած շրջանակը քիսաչի է, գաղտնիք չէ։ Գյադա՝ անշուշտ։ Հոգով բոսյակ՝ միանշանակ։ Նաև եվնուխ՝ իհարկե։ Գրիչն ընդամենն այդ ամենի դրսևորումներից մեկն էր։ Իսկ հանցակազմը, այնուամենայնիվ, պետության զավթման մեջ է։ Գրչի թեման շաքարով կտրելով, այնուամենայնիվ, հիշեցնեմ՝ պետությունը զավթվել էր, հակառակ դեպքում հեղափոխություն չէր լինի։ Իսկ լափամանից զրկվածները հիմա փորձում են առավելագույնս հարամել պետության մեջ ամեն ինչ։ Նրանք պատերազմ են հայտարարել պետությանը և մեզ բոլորիս։ Սրա մասին է պետք մտածել։ Թե չէ․․․ գրիչ․․․ Ես գոնե չզարմացա։ Բայց որ քսանամյա բռնապետությանը քաղաքական գնահատական չկա, դա՛ է առնվազն զարմանալին։ Այլև խիստ վտանգավոր բոլորիս համար»։