Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մնում ա վարչապետին հարցնել՝ ինչի՞ Հրոն, բա մնացա՞ծը». Արման Վարդանյան

293
Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 03:20
«Մնում ա վարչապետին հարցնել՝ ինչի՞ Հրոն, բա մնացա՞ծը». Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մեկի համար նորություն չէր, որ Սերժիկի շուրջը շոպլիկներ էին հավաքվել ու իրենց համար Նիկոլ, թե Սերժիկ, տարբերություն չկա։
Հիմա՝ Նիկոլն ինչ էր ուզում այդ գրիչով արած լիներ, կարելի է գուշակել՝ ինֆորմացիոն դաշտը թաղել գրիչի աղմուկի տակ։ Եթե վարչապետն այնպիսի փաստարկներ բերեր, որով Հրոյին կարելի կլիներ ուղարկել տաքսի քշելու, կարելի էր ասել՝ մալադեց, շշեց, բայց ...
Նախկինների շոպլիկներից կառավարման համակարգում շատերն են մնացել, որոնք հենց վարչապետի անմիջական բարձր հովանու ներքո շարունակում են իրենց փառահեղ շոպլիկ կարիերան։ Հիմա մնում ա վարչապետին հարցնել՝ ինչի Հրոն, բա մնացա՞ծը»