Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանի դարակազմիկ ապացույցը փաստում է՝ Հայաստանը վտանգի մեջ է». Գագիկ Համբարյան

296
Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 19:10
«Փաշինյանի դարակազմիկ ապացույցը փաստում է՝ Հայաստանը վտանգի մեջ է». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի դարակազմիկ ապացույցը փաստում է՝ Հայաստանը վտանգի մեջ է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում դարակազմիկ պատասխան է տվել Հրայր Թովմասյանին՝ երեկ Կապանի մամլո ասուլի ժամանակ հնչեցրած մտքերի հետ կապված, ըստ որի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 2018-ի մայիսից սկսած առաջին ամիսներին գրեթե ամեն օր, իսկ հետո էլ շաբաթը մեկ, իր ծառայություններն է առաջարկել իրեն... Ի պատասխան այդ հայտարարության՝ պարոն Թովմասյանը 20 օր ժամանակ տվեց ՀՀ վարչապետին իր խոսքերին համապատասխան ապացույցներ ներկայացնելու համար... Մեկ օր Կապանում դեգերելուց և մի քանի գրառումներից հետո պարոն վարչապետը հանրությանը ներկայացրեց մի գրիչի լուսանկար՝ էժանագին ինչ-որ երկար-բարակ տեքստով՝ որպես Թովմասյանի քծնանքի ապացույց... Ոչ մի ապացույց ծառայություններ մատուցելու ամենօրյա առաջարկների վերաբերյալ...
Պարոն վարչապետի ներկայացրած ապացույցը ոչ այլ ինչ է, քան ուղղակի հեգնանք ամբողջ հասարակության նկատմամբ, կամ էլ ապացուցում է, որ Հայաստանի վարչապետն առողջական խնդիրներ ունի... Այս խեղկատակ արարքից հետո այլ բան չեմ կարող ենթադրել...
Պարոն Փաշինյանի հետ հանդիպողները շատ զգույշ պետք է լինեն, քանի որ վերջինս կոմպրոմատ-արտեֆակտներ է հավաքում բոլորի վրա... Պարոն Թովմասյանի բախտը բերել է... Լավ է ռեստորանում չի եղել ու ատամի չոփ կամ մաստակ չի տվել պարոն Փաշինյանին, թե չէ այսօր բախտ կունենայինք տեսնելու Փաշինյանի ատամների արանքում «ման եկած» ատամի չոփը կամ ծամած մաստակը...
Հ. Գ. Իսկ եթե լուրջ, պարոն Փաշինյանի վարքագիծը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար...
Ի դեպ, պարզվում է՝ Իտալիայում ադրբեջանցի գործակալից գրիչ վերցնելը շատ ավելի նորմալ է պարոն վարչապետի համար, քան Հայաստանի ՍԴ նախագահի կողմից «նվեր» ստացած գրիչը... Ի՞սկ Ալիևի գործակալից ստացած գրիչը երևի պահել է...»: